ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ժողովու՛րդ, ձեր բեմելի հերթն է ... մասսայական տեսարանն է նկարահանվում

Ժողովու՛րդ, ձեր բեմելի հերթն է ... մասսայական տեսարանն է նկարահանվում
03.06.2023 | 14:10

Հարցնում եք.

-Ինչու՞ համախմբում տեղի չի ունենում, որ հասնենք իշխանափոխության:

Շատ պարզ:

Ինչպես Արցախի, այնպես էլ իշխանափոխության հարցում, մեզանից ոչինչ կախված չէ արդեն:

ՀՀ -ն կորցրել է իր սուբեկտայնությունը:

ՀՀ -ն օբյեկտ է:

ՈՒրեմն սպասեք, մինչև օբյեկտի տերերը կգան ընդհանուր հայտարարի ու կասեն՝

Ժողովու՛րդ, ձեր բեմելի հերթն է... մասսայական տեսարանն է նկարահանվում:

Սպասեք՝ հրահանգը չի ուշանա:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ